Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ռազմարդյունաբերողները օր ու գիշեր ջանք չեն խնայում». Հակոբ Արշակյան

23:15, հինգշաբթի, 25 հունիսի, 2020 թ.
«Ռազմարդյունաբերողները օր ու գիշեր ջանք չեն խնայում». Հակոբ Արշակյան

«Հաջողությունները ռազմարդյունաբերության ոլորտում շարունակական են լինելու, քանի որ հայ ինժեներները, ռազմարդյունաբերողները օր ու գիշեր ջանք չեն խնայում նորանոր արդյունքներ արձանագրելու համար, իսկ կառավարությունը որդեգրել է Հայաստանը ռազմարդյունաբերական, բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելու ուղենիշը։

Ցավոք ամեն ձեռքբերում չէ, որի մասին կարող ենք բարձրաձայնել, սակայն կփորձենք հնարավոր սահմաններում Ձեզ տեղեկացնել նոր մշակումների մասին»,- ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութին կից գրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Երեկ նա տեղեկացրել էր, որ Հայաստանում սկսել են արտադրել 82 միլիմետրանոց ականանետեր և դրանց համար նախատեսված արկեր:

6488 | 0
Facebook