Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա զավեշտալի ստրկամտություն է». Ռուբեն Շուխյան

23:55, հինգշաբթի, 25 հունիսի, 2020 թ.
«Սա զավեշտալի ստրկամտություն է». Ռուբեն Շուխյան

Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մայր Հայաստան, թե...

Այս հուշարձանը համարվում է Գյումրիի խորհրդանիշը, կանգնեցվել է 1975-ին, բայց արդյոք այսօր այն իր իմաստային նշանակությամբ համապատասխանում է ներկա անկախ Հայաստանի խորհրդանիշներին: Ի դեպ, նույնը վերաբերում է նաև Երևանի Հաղթանակի այգու հուշարձաններին: Մայր Հայաստան ասելով մենք այսօր պետք է որ առաջին հերթին հասկանանք ու պատկերացնենք 1918-ի Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի և նույն Գյումրիից ոչ հեռու գտնվող Սառնաղբյուրի մայիսյան հերոսամարտերը, որը հայ ժողովրդի իրական Հայրենական Մեծ պատերազմն էր՝ մղված իր հայրենիքի ազատության և Անկախ Հայաստանի կերտման համար: Կարծում եմ՝ բնավ էլ դժվար չէր այս 30 տարիների ընթացքում 2-րդ աշխարհամարտի մասը կազմած սովետա-գերմանական պատերազմի տարեթվերին ավելացվեին նաև 1-ին աշխարհամարտում մեր փառահեղ հաղթանակները և Հայաստանի վերոնշված հերոս-բնակավայրերի անունները:

Սա ուղղակի արդեն զավեշտալի ստրկամտություն է՝ 30 տարվա անկախությունից հետո Մայր Հայաստանը դեռևս նույնականացվում է մահկանացուն կնքած ԽՍՀՄ-ի հետ»:

6143 | 1
Facebook