Խնդրում ենք սպասել...

Համացանց

Լեզվի կոմիտեն՝ «իրավիճակ» բառի գործածության մասին

20:15, հինգշաբթի, 25 հունիսի, 2020 թ.
Լեզվի կոմիտեն՝ «իրավիճակ» բառի գործածության մասին

Լեզվի կոմիտեն հայտնում է. «ԻՐ+Ա+ՎԻՃԱԿ

Վերջերս հաճախ ենք լսում․ «Հիվանդի իրավիճակը ծանր է»։ Ախր իրավիճակը մարդուց դուրս է, հիվանդից անկախ է։ Բառարանների՛ն դիմեք։ Իրավիճակը իրերի վիճակն է, պայմանը, հանգամանքը։ Իրավիճակը իրադրությունն է։ Մարդը, առողջ լինի, թե հիվանդ, չի կարող իրավիճակ ունենալ։ Հիվանդի վիճա՛կը կարող է ծանր կամ թեթև լինել։ Մարդը կարող է ստեղծել իրավիճակ, որից կարող է փոխվել իր ոչ թե իրավիճակը, այլ վիճակը։
     Մենք կարող ենք իրավիճակ բառի փոխարեն գործածել վիճակ-ը, իսկ հակառակը՝ ոչ։ Օրինակ՝ քաղաքական (իրա)վիճակը, երկրում տիրող (իրա)վիճակը։ Բայց չենք կարող ասել՝ գրքի իրավիճակը, բժշկի իրավիճակը, նրա իրավիճակը։ Այս դեպքերում պետք է գործածել վիճակ բառը»։

3526 | 0
Facebook