Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հենա, տեսանք ձեր հանրահավաքը. կես մլն դոլար ծախսում եք, 200 հոգի եք հավաքում». Նիկոլ Փաշինյան

14:20, հինգշաբթի, 25 հունիսի, 2020 թ.
«Հենա, տեսանք ձեր հանրահավաքը. կես մլն դոլար ծախսում եք, 200 հոգի եք հավաքում». Նիկոլ Փաշինյան

«Եկել են սովերից են խոսում, սոցիալական բունտերից են խոսում: Էդ սոցիալական բունտերից դուք վախեցեք, որովհետև դա որ եղավ, մենք ի՞նչ ունենք, որ սոցիալական բունտին զոհ ա դառնալու, առաջին հերթին ձեր ապօրինի կառուցած դղյակներն ու բենթլիներն են դառնալու սոցիալական բունտի զոհ»,- ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով ընդդիմության կողմից հնչող այն քննադատություններին, թե հանրահավաքներն արգելում են ու ճնշում ընդդիմությանը, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մի նրբություն չեն արձանագրել. մեր հանրահավանքներն էլ են արգելված այդ տրամաբանությամբ: Հենա, տեսանք ձեր արած հանրահավաքը. կես միլիոն դոլար ծախսում եք, 200 հոգի մարդ եք կարողանում հավաքել՝ կեսին սպառնալով և այլն: Գալիս եք առանց դիմակների կանգնում, ասում եք՝ չկա կորոնավիրուս: Հիմա էլ ամաչում եք ասել, որ կորոնավիրուսով են վարակվել: Հանրահավաք կանենք, էս կանենք. բա որ մենք արինք հանրահավաք: Դուք մեզ եկել, հանրահավաքո՞վ եք վախեցնում, ա՛յ քեզ բան: Դուք եկեք մեզ փողով վախեցրեք, թալանելու ձեր կարողությամբ, ձեր կրթական ցենզով»:

| | |
5237 | 2
Facebook