Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ԲՀԿ-ն ինքնաոչնչացվել է․ իրենք էսօր էստեղ չեն, որովհետև չկան այլևս». վարչապետ

13:10, հինգշաբթի, 25 հունիսի, 2020 թ.
«ԲՀԿ-ն ինքնաոչնչացվել է․ իրենք էսօր էստեղ չեն, որովհետև չկան այլևս». վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում ելույթի ժամանակ անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, թե քաղաքական ուժը բոյկոտում է նիստը (նկատի ունի ԲՀԿ-ին- խմբ.), իսկ իշխանությունը դրա մասին չի մատծում:

«Այդ քաղաքական ուժն, իմ գնահատմամբ, ինքնաոչնչացվել ա․․․ Նորությո՞ւն ա, որ ՀՀ-ում կան քաղաքական ուժեր, որ ընտրակաշառք են բաժանել և նորությո՞ւն ա, որ ԲՀԿ-ն ընտրակաշառքով ա ընտրվել: Իրենք էսօր էստեղ չեն ոչ թե նրա համար, որ հետապնդվում են, այլ իրենք այլևս չկան, որովհետև ժողովրդի աչքերի մեջ նայող և սուտ խոսող քաղաքական ուժը ՀՀ-ում քաղաքական գործունեություն չի՛ ծավալելու: Չի՛ կարելի ժողովրդին ձեռք առնել»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ԲՀԿ-ն ինքնաոչնչացվել է․ իրենք էսօր էստեղ չեն, որովհետև չկան այլևս». վարչապետ
18948 | 3
Facebook