Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քաղաքական մեծամասնությանը հետաքրքիր չէ՝ ընդդիմությունը բոյկոտում է, թե՞ ոչ». Լիլիթ Մակունց

12:50, հինգշաբթի, 25 հունիսի, 2020 թ.
«Քաղաքական մեծամասնությանը հետաքրքիր չէ՝ ընդդիմությունը բոյկոտում է, թե՞ ոչ». Լիլիթ Մակունց

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողով չներկայանալով՝ բոյկոտել է ընթացող արտահերթ նիստը: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այս առնչությամբ ասաց. «Քաղաքական մեծամասնությանը հետաքրքիր չէ՝ ընդդիմությունը բոյկոտում է, թե ոչ: Ընդդիմության իրավունքն է բոյկոտել, նրա իրավունքն է մասնակից լինել խորհրդարանում տեղի ունեցող քննարկումներին, քվեարկություններին կամ` ոչ: Հարցնում եք, թե ինչու է բոյկոտում ԲՀԿ-ն. միգուցե որովհետև համաձայն չէ, կամ դժգոհություն է հայտնում իրավական գործընթացների առնչությամբ, միգուցե դրանով փորձում է «պատժել» քաղաքական մեծամասնությանը` լիարժեք հնարավորություն տալու իրավապահ մարմիններին լիարժեք կերպով քննել գործը: Ամեն դեպքում դա ընդդիմության և խմբակցությունների իրավունքն է մասնակցել, թե` ոչ»:

| | |
2372 | 0
Facebook