Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 06 հուլիսի, 2020 թ.

Իրադարձություններ

«ՏՄՊՊՀ-ն լրատվամիջոցներին հարցում է ուղարկում՝ պարզելու կոմերցիոն գաղտնիքները». Էդմոն Մարուքյան

12:30, հինգշաբթի, 25 հունիսի, 2020 թ.
«ՏՄՊՊՀ-ն լրատվամիջոցներին հարցում է ուղարկում՝ պարզելու կոմերցիոն գաղտնիքները». Էդմոն Մարուքյան

2019 թվականի բյուջեի կատարողականը քննարկելիս «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ բյուջեն թերակատարվել է։

«Հիմա ունենք ծրագրեր, որոնց կատարումը զրո է: Ունենք ծրագրեր, որ՝ 20 տոկոս է: Խոսում ենք, որ 2019-ն ակտիվ, լավ տարի է եղել, մենք էլ ենք ասել, ոչ ոք դա չի առարկում, բայց այդ ակտիվ, լավ տարվա ժամանակ ժողովուրդը փողը հավաքել ա, բերել, տվել ա ձեզ, իսկ դուք էդ փողը չեք կարողացել էնպես ծախսել, որ ժողովրդի համար ավելի լավ լինի, օրինակ, այս տարի: Հիմա Հայաստանը գտնվում է խորը ճգնաժամի մեջ՝ առողջապահական, սոցիալական, տնտեսական, դրանց գումարվում է նաև քաղաքական ճգնաժամը, իսկ դուք ասում եք` դե նորմալ ա, լավ կլինի, որ, օրինակ, քիչ քննադատեք: Ինչ եմ ուզում ասել` հիմա վատ ա իրավիճակը, ապագայում ավելի վատ կլինի, որովհետև բոլոր ցուցանիշները դա են ցույց տալիս: Իսկ ի՞նչ է անում իշխանությունն այդ ընթացքում. նրանք ամեն ինչ անում են, որ լռեցնեն իրենց ընդդիմախոսներին, զբաղված են մամուլով, օրինակ, «Հրապարակ» թերթի լրագրողին դատախազության գրության հիման վրա հրավիրել են ոստիկանության քրեական հետախուզություն, որովհետև մի հոդված ա գրել վարչապետի մասին»,- ասաց Մարուքյանը` հավելելով, որ ՏՄՊՊՀ-ն լրատվամիջոցներին հարցում է ուղարկել` պարզելու համար կոմերցիոն գաղտնիքները:

| | |
1534 | 0
Facebook