Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Առաջին մեծ բայղուշությունն արեց հայոց համազգային փեսան». Անդրանիկ Քոչարյան

11:45, հինգշաբթի, 25 հունիսի, 2020 թ.
«Առաջին մեծ բայղուշությունն արեց հայոց համազգային փեսան». Անդրանիկ Քոչարյան

«Վերջին ժամանակներս սկսեցին անընդհատ հայտնվել բայղուշներ և անել բայղուշություններ: Առաջին մեծ բայղուշությունն ինձ համար արեց հայոց համազգային փեսան, երբ իր սերիալներից մեկում անդրադարձ կատարեց անվտանգության ոլորտին և մեր բանակի վերջին ձեռքբերումներին»,- այսօր՝ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի այդ հայտարարությունը սպառնալիք է ՀՀ անվտանգությանը:

«Հասանք այն աստիճանի, որ պատերազմող երկրի հակառակորդին նույնիսկ հուշեցին, որ կարող են նաև սկսել հարձակումներ (խոսքը Հրանտ Բագրատյանի հայտարարության մասին է): Ես ուզում մեր այդ ընկերներին հիշեցնել, որ դուք, ըստ էության, պատերազմ եք հայտարարում մեր սեփական ժողովրդին, բայց դուք այդ պատերազմն արդեն պարտվել եք, որովհետև այսօրվա մեր երկրի անվտանգությունն ապահովում է լեգիտիմ մեծամասնությունը, որն իր քվեով արդեն 2-րդ քվեարկությամբ ցույց տվեց, որ մեր երկիրը գտնվում է քաղաքական լուրջ անվտանգային ամուր, կայուն հիմքերի վրա»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

| | |
6179 | 0
Facebook
COMMENT.am