Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեղադրական նոր եզրակացություն՝ Ասանժի գործով

12:20, հինգշաբթի, 25 հունիսի, 2020 թ.
Մեղադրական նոր եզրակացություն՝ Ասանժի գործով

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործով կա մեղադրական նոր եզրակացություն, հայտնում է ТАСС գործակալությունը։ «Նոր փաստաթղթում լրացուցիչ մեղադրանքներ չկան, և այս մասով այն չի տարբերվում 2019 թվականի մայիսին տրված եզրակացությունից: Այնուամենայնիվ փաստաթուղթն ընդլայնվել է դավադրության վերաբերյալ նոր մանրամասներով։ Մասնավորապես, սա վերաբերում է Ասանժի կապերին՝ Anonymous հաքերային խմբի անդամների հետ:

Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը 18 քրեական գործ է հարուցել ավստրալացու դեմ: Նա, մասնավորապես, մեղադրվում է լրտեսություն և դավադրություն մեջ՝ կառավարական համակարգիչները կոտրելու միջոցով։
     Բոլոր մեղադրանքների համար Ասանժին սպառնում է մինչև 175 տարվա ազատազրկում:

| | |
3392 | 0
Facebook