Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քաղաքացիների կյանքն աստիճանաբար կվատանա». Աղասի Ենոքյան

05:15, ուրբաթ, 26 հունիսի, 2020 թ.
«Քաղաքացիների կյանքն աստիճանաբար կվատանա». Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լուր տարածվեց, որ «Իմ քայլի» մեկ տասնյակ պատգամավոր վարակվել է կորոնավիրուսով։ Փաստորեն, նրանց չփրկեց Նիկոլ Փաշինյանի կամքին ենթարկվելը և դիմակ կրելը։ Դիմակ կրելուն ամենևին դեմ չեմ, բայց այն չի կարող փրկել հիվանդանալուց, եթե զուգահեռ քանդում ես առողջապահական համակարգը։ Բնության օրենքներն են այդպիսին։
     Այս պատգամավորները հպատակվել են Նիկոլ Փաշինյանի կամքին և կողմ են քվեարկել սահմանադրական հեղաշրջմանը, բայց անգամ դա չի փրկել նրանց վարակվելուց։ Սահմանադրական հեղաշրջումը չի բարելավելու քաղաքացիների կյանքը, ինչպես պատգամավորներ էին խոստանում, այն վերջնականապես Հայաստանին զրկելու է ժողովրդավարական հակակշիռների մեխանիզմներից և ավելի է խորացնելու քաղաքական և տնտեսական ճգնաժամը։
     Քաղաքացիների կյանքը, եթե ոչ կտրուկ, ապա աստիճանաբար կվատանա։ Հասարակական օրենքներն են այսպիսին։
     Այս օրենքները օբյեկտիվ, մեր կամքից անկախ գործող օրինաչափություններ են, և ոչ ոք, անգամ Նիկոլ Փաշինյանը չի կարող ջարդել դրանք։ Ի դեպ, զարմանալի է, որ Արմեն Սարգսյանը, ով ի տարբերություն այս ջահելների, տարիքով մարդ է, ավելին՝ ֆիզիկոս-պրոֆեսոր, չգիտի այս օրենքների օբյեկտիվ և համատարած բնույթի մասին»:

| | |
3772 | 4
Facebook