Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 06 հուլիսի, 2020 թ.

Համացանց

«Կառավարությունը շատ լավ տեղյակ է այս ամենից, բայց ոչ մի քայլ չի արվել». ՀԲՃ

04:35, ուրբաթ, 26 հունիսի, 2020 թ.
«Կառավարությունը շատ լավ տեղյակ է այս ամենից, բայց ոչ մի քայլ չի արվել». ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատը հայտնում է. ««Իմ քայլը» խմբակցությունից պատասխան ենք ստացել Քաջարանի հանքավայրի առնչությամբ մայիսի 25-ին Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին ուղարկված մեր նամակին։ Նամակի ու խնդրի բովանդակությունը ներկայացնենք մեկ անգամ ևս.
     Ի գիտություն ՀՀ ազգային ժողովի պատգամավորների․
     «Քաջարանի հանքավայրը շահագործող ընկերությունը տարիներ շարունակ անպատիժ խախտել է ՀՀ օրենքները» վերնագրով հոդվածը գրել ենք դեռ 2017թ-ի փետրվարին, որտեղ հստակ շարադրված են Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատի թույլ տված խախտումները (տեսեք այստեղ)։ Մասնավորապես այն փաստը, որ 2010-2016թթ ընթացքում կոմբինատը թույլատրվածից 29,7 միլիոն տոննա ավել հանքաքար է արդյունահանել ու վերամշակել։ Բնական էր, որ մերժվածների կառավարությունն աչք էր փակում և փակեց այս ու մյուս կոպիտ խախտումների վրա ու ոչ մի գործողություն չարվեց։
     Բայց, ցավոք, պատկերը շարունակվեց նաև հեղափոխությունից հետո: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ արեց ու պարզվեց, որ 2017թ-ի ընթացքում ևս 5,2 միլիոն տոննա ավել հանքաքար է արդյունահանվել Քաջարանի հանքից (տեսեք այստեղ)։ Սակայն այդ փաստն այդպես էլ ոչ մի իրավական հետևանքներ չի ունեցել, քանի որ տեսչական մարմինն ուղղակի որոշել է ոչ մի ընթացք չտալ այդ խախտմանը։ Հիշեցնենք, որ այս ստուգման վերջին օրը տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը հեռացվեց պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրամանով։
     Ստացվում է, որ 2010-2017թթ․ ընթացքում ԶՊՄԿ-ն Քաջարանի հանքավայրից ապօրինի արդյունահանել է 34,9 միլիոն տոննա հանքաքար։ Այդ հանքաքարը պարունակել է մոտ 113 000 տոննա պղինձ, 10 500 տոննա մոլիբդեն, 950 կգ ոսկի, 47 տոննա արծաթ, 6,3 տոննա ռենիում և այլն։ Կարող եք հաշվել, թե շուկայական գներով դա որքան է կազմում։ Օրինակ՝ պղնձի դեպքում դա կկազմի մոտավորապես 678 միլիոն ԱՄՆ դոլար (1 տոննայի գինը 6000 դոլար հաշվարկով)։ Այս տեղեկությունները փոխանցվել է նոր կառավարությանն ու իրավապահ մարմիններին հանրային բնապահպանական դատարանի վճռի հետ միասին (տեսեք այստեղ), նրանք շատ լավ տեղյակ են այս ամենից, բայց ոչ մի քայլ չի արվել այս ուղղությամբ կամ մենք տեղյակ չենք այդ քայլերից»:

| | |
4203 | 1
Facebook
COMMENT.am