Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#Apple-ը հրաժարվել #Intel-ի պրոցեսորներից

17:15, չորեքշաբթի, 24 հունիսի, 2020 թ.
#Apple-ը հրաժարվել #Intel-ի պրոցեսորներից

Ամերիկյան Apple ընկերությունը հրաժարվել Intel Corp. ընկերության պրոցեսորներից և 2020 թվականից իր Mac համակարգիչներում օգտագործելու է սեփական արտադրության չիպերը: Այս քայլը խորհրդանշում է ընկերությունների 15-ամյա գործընկերության ավարտը:

Apple-ի արտադրության պրոցեսորներով հագեցած առաջին Mac համակարգիչները կթողարկվեն մինչև տարեվերջ։ Այս մասին հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուքը՝ Սան Խոսեում մեկնարած ամենամյա WWDC համաժողովի ընթացքում։
     Ընկերությունում կարծում են, որ նոր պրոցեսորները կբարելավեն ավելի քիչ էլեկտրաէներգիա սպառող համակարգիչների աշխատանքը: Ընկերությունն ակնկալում է ամբողջական անցումն իրականացնել երկու տարվա ընթացքում:

7294 | 0
Facebook