Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հունիսի 26-ի ժամը 00։01-ից

13:15, հինգշաբթի, 25 հունիսի, 2020 թ.
Սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հունիսի 26-ի ժամը 00։01-ից

«Քիչ առաջ պաշտոնական տեղեկագրում հրապարակեցի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Հայաստանի Ազգային ժողովի կողմից հունիսի 22-ին ընդունված Սահմանադրության փոփոխություններն այսօր հրապարակվել են Պաշտոնական տեղեկագրի թիվ 70 համարում։ Ըստ այդմ, փոփոխություններն ուժի մեջ են մտնելու հրապարակմանը հաջորդող օրվանից՝ հունիսի 26-ի ժամը 00։01-ից»,- այս մասին գրառում է կատարել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։

Հիշեցնենք՝ այս փոփոխություններով կդադարեցվի ՍԴ երեք անդամների և ՍԴ նախագահի պաշտոնավարումը, իսկ թափուր տեղերի համար առաջադրումները կկատարվեն երկամսյա ժամկետում։

7384 | 2
Facebook