Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

««Հայրենիք» կուսակցությունը պատրաստ է համագործակցել նույնիսկ «Իմ քայլի», ՀՀԿ-ի հետ». Ռոբերտ Հարությունյան

23:30, երեքշաբթի, 23 հունիսի, 2020 թ.
««Հայրենիք» կուսակցությունը պատրաստ է համագործակցել նույնիսկ «Իմ քայլի», ՀՀԿ-ի հետ». Ռոբերտ Հարությունյան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Ռոբերտ Հարությունյանը «168 ժամ»-ի եթերում հայտնել է, որ կուսակցությունը բաց է համագործակցության համար, իր բնորոշմամբ, բոլոր առողջ ուժերի հետ. «Մեր հիմնական նպատակն է կասեցնել երկիրը դեպի փլատակներ տանելու ներկայիս իշխանության քաղաքականությունը։ Այդ ճանապարհին պատրաստ ենք համագործակցել գրեթե բոլոր ուժերի հետ, այդ թվում՝ և հանրապետականների, որոնց մեջ, ի դեպ, կան բավականին փորձառու մարդիկ...: Մենք նույնիսկ ասել ենք, որ պատրաստ ենք համագործակցել «Իմ քայլի» հետ, որովհետև կարծում ենք, որ այդ կուսակցությունում կան երկրի համար անհանգստացող, մտահոգ մարդիկ, իհարկե, ցավոք սրտի, սահմանադրական փոփոխությունների հետ կապված քվեարկությունը մեզ մի քիչ հիասթափեցրեց, բայց բաց ենք համագործակցության նաև նրանց հետ»,- ասել է Ռոբերտ Հարությունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

««Հայրենիք» կուսակցությունը պատրաստ է համագործակցել նույնիսկ «Իմ քայլի», ՀՀԿ-ի հետ». Ռոբերտ Հարությունյան
7237 | 4
Facebook