Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Վա՛յ էն իշխանությանը, որ կփորձի իրենով անել դատական համակարգը». իմքայլական պատգամավոր

22:30, երեքշաբթի, 23 հունիսի, 2020 թ.
«Վա՛յ էն իշխանությանը, որ կփորձի իրենով անել դատական համակարգը». իմքայլական պատգամավոր

ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու՝ իշխանական խմբակցության ընդունած նախագծին:

Անդրադարձ կատարելով ընդդիմադիր կողմի քննադատություններին, թե այս քայլով իշխանությունը սահմանադրական հեղաշրջում է կատարել, Վարդանյանն ասել է. «Խոսքի ազատությունը բավականին դժվար է, բայց սա պետք է դիտարկենք որպես կարծիք, որը մերկապարանոց է: Սահմանադրական դատարանի պարագայում Ազգային ժողովն առաջնորդվել է բացառապես իր լիազորություններով և այդ լիազորությունների մեջ Սահմանադրությամբ հստակ նշված է, թե որ հոդվածները և ինչպես կարող են փոփոխվել ԱԺ-ի կողմից»,- ասել է նա:

Դիտարկմանը, թե կա տեսակետ, որ Աժ-ն իրենով է անում Սահմանադրական դատարանը, Վարդանյանն ասել է. «Վա՛յ էն ԱԺ-ին, վա՛յ էն քաղաքական իշխանությանը, որը կփորձի իրենով անել դատական համակարգը: Դա երկրի վերջն է: Խնդիրը հետևյալն է՝ եթե մենք չունենանք վստահելի հեղինակություն ունեցող ՍԴ և դատական իշխանություն, ապա ցանկացած ժողովրդավարական բարեփոխում կձախողվի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Վա՛յ էն իշխանությանը, որ կփորձի իրենով անել դատական համակարգը». իմքայլական պատգամավոր
4333 | 0
Facebook