Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Արդեն 1 զոհ ունենք բժշկական անձնակազմից». Արսեն Թորոսյան

20:50, երեքշաբթի, 23 հունիսի, 2020 թ.
«Արդեն 1 զոհ ունենք բժշկական անձնակազմից». Արսեն Թորոսյան

«COVID-19-ից հետո ՀՀ առողջապահական համակարագն ինչպիսի՞ն կլինի. թուլացա՞ծ, թե՞ ավելի ուժեղացած»,- առցանց ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հարցրեց լրատվամիջոցներից մեկը:

Ի պատասխան Արսեն Թորոսյանն ասաց, որ կորոնավիրուսի համաճարակն ստիպում է մտածել առողջապահական համակարգում հետագա անելիքների մասին. «Մենք տեսնում ենք, որ այս կարճ ժամանակահատվածում ուշադրությունը առողջապահական համակարգի վրա շեշտակիորեն աճել է: Այն գիտակցումը, որ առողջապահությունը կարևոր է և կարևոր է լինելու միշտ, կա: Մենք հասկանում ենք, որ այս ժամանակահատվածում այդ առումով բավական բան է փոխվել: Դա բերում է նրան, որ այդ ուշադրությունը վերածվում է նաև նյութական և շոշափելի գործողությունների առողջապահական համակարգի համար...: Այս ծանր իրավիճակը կլինի առիթ, որ առողջապահական համակարգը զարգանա, և մենք հիմա էլ ենք դա արդեն տեսնում և փաստացի անում ենք: Այո՛, առողջապահական համակարգն ավելի ուժեղացած է դուրս գալու այս մարտահրավերից հետո, չնայած դրա մեջ դրվելու են մարդկային անասելի ջանքեր, մեծ էներգիա, ժամանակ, դժբախատաբար, նաև մարդկային կյանքեր և ճակատագրեր: Հույս ունեմ, որ առողջապահական համակրագում զբաղված մարդիկ չեն ազդվի, սակայն մենք արդեն մեկ զոհ ունենք բժշկական անձնակազմից, դրա համար ենք նաև շեշտում, որ բժշկական անձնակազմի պաշտպանվածությունը շատ կարևոր է»,- ասաց նախարարը:

9342 | 0
Facebook