Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ամերիկահայ համայնքից բժիշկների թիմ է պատրաստվում գալ Հայաստան»․ Զարեհ Սինանյան

20:20, երեքշաբթի, 23 հունիսի, 2020 թ.
«Ամերիկահայ համայնքից բժիշկների թիմ է պատրաստվում գալ Հայաստան»․ Զարեհ Սինանյան

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր՝ ասուլիսի ժամանակ ներկայացրել է գրասենյակի կատարած աշխատանքը վերջին մի քանի ամիսների ընթացքում՝ կապված COVID-19-ի հետևանքով ՀՀ-ում տիրող իրավիճակի և սփյուռք-Հայաստան հարաբերությունների մասին:

Նա հայտնեց, որ համագործակցել են Առողջապահության նախարարության հետ, պարզել, թե համավարակի շրջանում բժշկական ինչ պարագաների կարիք ունի Հայաստանը:

«Պարոն Արսեն Թորոսյանը և նախարարությունը հսկայական ջանքեր են գործադրում, որպեսզի Հայաստանում կորոնավիրուսի համավարակի պայքարում մենք փոքրաթիվ կորուստներով դուրս գանք: Համոզված եմ, որ այդ ուղու վրա ենք»,- ասաց Զարեհ Սինանյանը:

Սինանյանը նշեց նաև, որ ամերիկահայ համայնքից բժիշկների թիմ է պատրաստվում գալ Հայաստան:

4051 | 0
Facebook