Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սպանություն, իշխանության զավթում, կաշառակերություն. ինչի համար է ազատազրկվել Ղրղզստանի նախկին նախագահը

19:30, երեքշաբթի, 23 հունիսի, 2020 թ.
Սպանություն, իշխանության զավթում, կաշառակերություն. ինչի համար է ազատազրկվել Ղրղզստանի նախկին նախագահը

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին, ինչպես հայտնել ենք, դատապարտել են 11 տարի և 2 ամիս ազատազրկման քրեական հեղինակություն Ազիզ Բաթուկաևին ապօրինաբար ազատ արձակելու համար:

Դատարանն Աթամբաևին մեղավոր է ճանաչել, նրան կզրկեն նաև պետական պարգևներից ու ունեցվածքից:

Նշենք, որ մեղադրող կողմը պահանջում էր 15 տարվա ազատազրկում:

2006 թվականին Բաթուկաևը դատապարտվել էր 16 տարի 8 ամիս ազատազրկման՝ ունեցվածքի բռնագանձմամբ: 7 տարի անց նա մեկնել էր Ղրղզստանից՝ պայմանական վաղաժամկետ ազատվելով «ծանր հիվանդության» պատճառով:

Աթամբաևը նաև մեղադրվում է սպանության, իշխանությունը զավթելու, կաշառակերության ու ապօրինի հարստացման համար:

2019 թվականին ղրղզական հատուկջոկատայիններն Աթամբաևին ձերբակալելու փորձի ժամանակ բախումներ է ունեցել նրա աջակիցների հետ: Ավելի ուշ նախկին նախագահին մեղադրեցին նաև անկարգություններ հրահրելու համար:

5110 | 0
Facebook