ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկին նախագահ Բարաք Օբամային մեղադրել է պետական դավաճանության մեջ: Նման հայտարարությամբ Թրամփը հանդես է եկել CBN News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ըստ Թրամփի՝ 2016-ին Օբաման հետևել է իր նախընտարական քարոզարշավին:
Բացի այդ, Թրամփը բազմիցս հայտարարել էր, որ իր հեռախոսազանգերը գաղտնալսվում են: Նա նաև կոչ էր արել ԱՄՆ Կոնգրեսին ստուգել, թե արդյոք Բարաք Օբամայի վարչակազմն այդ կերպ չի չարաշահել իր լիազորությունները: