Աֆրիկյան երկրներում նոր տիպի կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կազմում է 306 567, մահացել է 8 115 հիվանդ, ապաքինվել՝ 146 212 պացիենտ, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման աֆրիկյան կենտրոնը։
Համավարակն առկա է մայրցամաքի 54 երկրներում։ Ամենաբարդ համաճարակաբանական իրավիճակը Հարավաֆրիկյան Հանրապետությունում է, Եգիպտոսում և Նիգերիայում։ Հարավաֆրիկյան Հանրապետությունում հիվանդության դեպքերի թիվը մոտ է 100 հազարին, Եգիպտոսում՝ 55 հազար, Նիգերիայում՝ 20 հազար: