Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եռապատկել, քառապատկել, հնգապատկել զգոնությունը». Նիկոլ Փաշինյան

10:35, երեքշաբթի, 23 հունիսի, 2020 թ.
«Եռապատկել, քառապատկել, հնգապատկել զգոնությունը». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եռապատկել, քառապատկել, հնգապատկել զգոնությունը: Այսօր հասել ենք գոնե նրան, որ տանը հոսպիտալացման սպասող հիվանդ չունենք: Բայց առողջապահական համակարգի ծավալման հնարավորություններն անսահմանափակ չեն:

Հիշեք՝ 100 նոր վարակվածից 15-ն անխուսափելիորեն հոսպիտալացվելու է, որից 5-ն անխուսափելիորեն հայտնվելու է վերակենդանացման բաժանմունքում, որից երկուսը, ցավոք և ի հեճուկս բոլոր ջանքերի, մահանալու է:

Դու կարող ես կանգնեցնել այս մահացու վիճակագրության զարգացումը՝ կրելով դիմակ, պահպանելով սոցիալական հեռավորությունը և պարբերաբար ախտահանելով (լվանալով) ձեռքերը»:

10467 | 0
Facebook