Վերջին մեկ օրում Ռուսաստանի 83 շրջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 7 600 նոր դեպք (+1,3%), ընդհանուր դեպքերի թիվը ներկա պահին կազմում է 592 280 մարդ, գրում է Интерфакс-ը՝ հղում անելով կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալներին։ Հիվանդության ամենափոքր՝ զրոյական աճը նկատվել է Չուկոտկա ինքնավար և Նենեցյան ինքնավար շրջաններում, այն կազմել է 0,5%՝ Մոսկվայում, Հրեական ինքնավար մարզում և Սևաստոպոլում: ՌԴ-ում նախօրեին ապաքինվել և դուրս է գրվել 4 705 պացիենտ, ընդհանուր՝ 344 416։ Նախօրեին մահացել է 95 մարդ, ընդհանուր՝ 8 206 պացիենտ։