Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենք թաքուն, մութ պայմանավորվածությունների չենք գնում». Շաքե Իսայան

12:05, երկուշաբթի, 22 հունիսի, 2020 թ.
«Մենք թաքուն, մութ պայմանավորվածությունների չենք գնում». Շաքե Իսայան

Լրագրողներն այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներից հետաքրքրվեցին՝ կա՞ն բանակցություններ, պայմանավորվածություններ արտախորհրդարանական ուժերի հետ․ որևէ հուշագիր ստորագրվե՞լ է: «Մեր խմբակցությունը թաքուն, մութ պայմանավորվածությունների չի գնում․ որ ուժերի հետ համագործակցում ենք, դրա մասին բարձրաձայնել ենք: Թե ինչպիսին կլինի համագործակցության շարունակությունը, դեռևս քննարկվում է: Եթե նմանատիպ բան տեղի ունենա, մենք դրա մասին կհայտարարենք: Այս պահին նման գործընթաց մեր օրակարգում չկա»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ բազմիցս հանդիպել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: Նա, ինչպես նաև ՀՅԴ-ն, հունիսի 17-ի դատարանի բակում էին՝ աջակցելու Ծառուկյանին։

Տևական ժամանակ է՝ մամուլում լուրեր են շրջանառվում, որ արտախորհրդարանական այլ ուժեր ևս, ինչպես նաև խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերը կհամախմբվեն՝ իշխանության հրաժարականը պահանջելու համար:

6131 | 0
Facebook