Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Գյումրիում ինչ մի քիչ քերում ես, տակից պատմություն է դուրս գալիս». Դերենիկ Մալխասյան

23:05, կիրակի, 21 հունիսի, 2020 թ.
«Գյումրիում ինչ մի քիչ քերում ես, տակից պատմություն է դուրս գալիս». Դերենիկ Մալխասյան

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թաքնված Ալեքսանդրապոլ

Էլի եմ ասում` Գյումրիում ինչ մի քիչ քերում ես, տակից պատմություն է դուրս գալիս։

Ուրեմն, շատ պատահական, այսօր նոր ծանոթներից մեկը պատմեց, որ Ձիթողցյանների հայտնի ընտանիքին պատկանող բաղնիքների կամարները պահպանված են։ Զարմացա, որովհետև հնարավոր չէր տեսած չլինեի։ Ասացի՝ գնանք ստուգենք։ Գնացինք գտանք մի կամարի ներքին մի քանի քարը, որի վրա տուն էր կառուցված։ Իսկ ահա կողքի կիսատնակային տան նկուղում հայտնաբերեցինք Ձիթողցյանների բաղնիքի ջրհորներից մեկը»։

5729 | 0
Facebook