Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է՝ երբ կբացվի ռուս-վրացական սահմանը

13:45, կիրակի, 21 հունիսի, 2020 թ.
Հայտնի է՝ երբ կբացվի ռուս-վրացական սահմանը

Վրաստանն, ամենայն հավանականությամբ, կբացի Ռուսաստանի հետ սահմանի՝ Կազբեգի-Վերին Լարս անցակետն օգոստոս ամսին, հույս է հայտնել Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ դեսպան Զուրաբ Աբաշիձեն:
     «Սահմանի բացումը կախված է համաճարակային իրավիճակից: Լավ կլիներ, որ մեզ հաջողվեր Ռուսաստանի հետ սահմանը բացել օգոստոսին՝ ամռան վերջին»,- ասել է Աբաշիձեն:

Կազբեգի-Վերին Լարսը միակ անցակետն է ռուս-վրացական սահմանին: Այն փակվել է մարտի 18-ին՝ կորոնավիրուսի պատճառով:

15648 | 0
Facebook