Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 02 հուլիսի, 2020 թ.

Իրադարձություններ

Կորոնավիրուսով վարակման 736 և մահվան՝ 6 նոր դեպք

11:00, կիրակի, 28 հունիսի, 2020 թ.
Կորոնավիրուսով վարակման 736 և մահվան՝ 6 նոր դեպք

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը թարմացված տվյալներ է հրապարակել:

Հայաստանում հունիսի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 736 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 24 645-ի:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 426 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 7 դեպք: Հունիսի 27-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 139 է:

Մեկ օրում առողջացածների թիվը 205 է, ընդհանուր առողջացածներինը՝ 13116, փաստացի բուժվողներինը՝ 10 964 (մեկ օրում ավելացել է 531-ով): Մեկ օրում թեստավորվել է 2066 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 109 173 քաղաքացի:

| | |
3563 | 0
Facebook