Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#Apple-ը մտադիր է կրկին փակել մի շարք խանութ-սրահներ

15:40, շաբաթ, 20 հունիսի, 2020 թ.
#Apple-ը մտադիր է կրկին փակել մի շարք խանութ-սրահներ

Ամերիկյան Apple կորպորացիան մտադիր է կրկին փակել մի շարք խանութ-սրահներ․ սանիտարական սահմանափակումների չեղարկումից հետո որոշ նահանգներում նոր կորոնավիրուսով հիվանդների թիվն աճում է, գրում է Bloomberg-ը:
     Խոսքը, մասնավորապես, Արիզոնա, Հյուսիսային և Հարավային Կարոլինա նահանգներում, ինչպես նաև Ֆլորիդայում տեղակայված խանութ-սրահների մասին է:
     Ընդհանուր առմամբ Apple-ն ունի ավելի քան 500 խանութ-սրահ՝ տեղակայված ամբողջ աշխարհում: Դրանցից շուրջ 270-ը գտնվում է Միացյալ Նահանգներում:

8470 | 0
Facebook