Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հեղաշրջման վտանգ կա, դրա համար Փաշինյանը չի գնում Ռուսաստան»․ Արա Պապյան

23:55, ուրբաթ, 19 հունիսի, 2020 թ.
«Հեղաշրջման վտանգ կա, դրա համար Փաշինյանը չի գնում Ռուսաստան»․ Արա Պապյան

«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը, «Ֆակտոր»-ի եթերում անդրադառնալով այն հանագամանքին, որ վարչապետը հայտնել էր, որ չի մասնակցելու Մոսկվայում կայանալիք Հաղթանակի 75-ամյակի զորահանդեսին, ասել է. «Իհարկե, կորոնավիրուսի տարածման վտանգը բավականին մեծ է, բայց հաշվի առնելով, որ մեկ շաբաթ, տասը օր առաջ ևս փոքր չէր այդ վտանգը, կարծում եմ, որ կա քաղաքական պատճառ։ Բառացիորեն այսօր մի քննարկման ժամանակ մտահոգություն էի հայտնել, որ այս վիճակում թողնել երկիրն ու գնալ Մոսկվա, որտեղ հայտնի չէ, թե ինչ ընթացք կունենա իր այցը, սխալ է։ Իրեն պարզապես կարող էին և առնվազն մի քանի ժամով մեկուսացնել, նա հայտնվեր մի իրավիճակում, որ կապի միջոց չունենար, ինչը կլիներ հրահանգ Հայաստանում որոշակի գործողությունների։ Կարծում եմ՝ ճիշտ է արել, որ չի գնում, քանի որ երկրում ստեղծված է հեղաշրջման վտանգ և այն իրավիճակը, որ, ցավոք, մեր երկրում ամեն ինչ մի անձից է կախված, և դա վարչապետն է, նրա ներկայությունը պետք է, որովհետև վարչապետի բացակայությունը կարող է ծանր հետևանքներ ունենալ»,- ասել է Պապյանը:

Մանրամասները` տեսանյութում:

«Հեղաշրջման վտանգ կա, դրա համար Փաշինյանը չի գնում Ռուսաստան»․ Արա Պապյան
10405 | 1
Facebook