Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Քոչարյանը մեծ կարողություն ունի. նա կխոչընդոտի գործի քննությանը». փաստաբան

23:20, ուրբաթ, 19 հունիսի, 2020 թ.
«Քոչարյանը մեծ կարողություն ունի. նա կխոչընդոտի գործի քննությանը». փաստաբան

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի և Արմեն Ֆարմանյանի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանն «Առաջին լրատվական»-ի եթերում հայտնել է, որ թեպետ 2018թ. հեղափոխության արդյունքում ՀՀ-ն կանգնեց ժողովրդավարացման ճանապարհին, և դեմոկրատական կարգը եկավ փոխարինելու տոտալիտար կարգին, սակայն պետության իրավական քաղաքականությունը ձախողվեց ու մինչ օրս այդ կապակցությամբ ճանապարհային քարտեզ չի դրվել սեղանին:

«Այսօր, ինչպես Քոչարյանի գործով, այնպես էլ բազմաթիվ այլ ոլորտներում, հատկապես դատական իշխանությունում տուրբուլենտությունը պայմանավորված է պետության հստակ իրավական քաղաքականության և դրա անշեղ իրագործման բացակայությամբ: Դատական համակարգը տարիներ շարունակ սովոր է եղել աշխատել հիմնականում հանձնարարություններով… Դատական համակարգը բացասական առումով բավական հետևողական «աշխատանք է» տանում՝ ոչ միայն Ռ. Քոչարյանի կալանքի հետ կապված, այլ նաև շատ այլ զգայուն գործերով»,- ասել է Եգորյանը:

Քննարկման մյուս հյուրը` փաստաբան Կարապետ Բադալյանը հայտնել է, որ Ռ. Քոչարյանի գործը էտալոնային գործ պետք է լինի. արդարադատության բոլոր պահանջների պահպանությամբ պետք է գործի քննությունը, և արդարության պահանջների պահպանությամբ քննությունը այսուհետ բոլոր դատական պրոցեսների համար պետք է դառնա հիմնական ուղենիշը, օրենքի և իրավունքի պաշտպանությունը:

Եգորյանն էլ իր հերթին նշել է, որ Քոչարյանի՝ մյուսների վրա ազդեցությունը և ռիսկերը շատ մեծ են: Ըստ փաստաբանի` այդ ռիսկերը հնարավոր է նվազեցնել միայն կալանքը՝ որպես խափանման միջոց օգտագործելով: Եգորյանի դիտարկմամբ՝ Քոչարյանը մեծ կարողություն ունի, մեծ է հավանականությունը, որ կխոչընդոտի Մարտի 1-ի գործի քննությունը:

Մանրամասները` սկզբնաղբյուրում:

5792 | 2
Facebook