Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Գնացել, մտել ենք ԱՄՆ-Չինաստան կռվի մեջ». Սուրեն Սարգսյան

23:55, հինգշաբթի, 18 հունիսի, 2020 թ.
«Գնացել, մտել ենք ԱՄՆ-Չինաստան կռվի մեջ». Սուրեն Սարգսյան

Հունիսի 12-ին Հայաստանը միացավ «Կրոնական ազատությունների միջազգային ալյանսին», որն արդեն ստացել է Դոնալդ Թրամփի ձևավորած հակաչինական ալյանս կամ հակաչինական թատերաբեմ անվանումը։

Ըստ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի՝ այլանսը ստեղծվել է՝ որպես միջազգային շարժում, որը, ըստ կանոնադրության, համանման մտածող պետությունների ակումբ է, որտեղ քննարկում են աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները՝ կրոնի հետ կապված, հետո անդամ բոլոր պետություններով այդ խնդիրները բարձրացնում են ՄԱԿ-ում և այլ միջազգային կարևոր ատյաններում։

«168 ժամ»-ի եթերում քաղաքագետը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղարն այս ալյանսին անդամակցած պետությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը բոլոր կրոնների թշնամին է, դրա համար էլ՝ առաջացել է ալյանսի հակաչինական անվանումը, իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ի ռազմավարությանը՝ ապա այն, ըստ Սարգսյանի, ակնհայտ է. ԱՄՆ-ն արդեն նաև միջազգային նախաձեռնություններով է փորձում ճնշել Չինաստանին։
     «Ալյանսի անդամ պետությունները կօգտագործվեն՝ որպես գործիք, իսկ մենք գնացել, մտել ենք Չինաստան-Ամերիկա կռվի մեջ»,- ասել է Սարգսյանը։

Ըստ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավարի՝ հայ-ամերիկյան օրակարգում կար 100 կարևոր հարց, իսկ մենք կպել ենք, կարելի է ասել, վերջին հարցին։

«Հայ-ամերիկյան օրակարգը խղճուկ վիճակում է՝ առհասարակ գոյություն չունի, որովհետև եթե լիներ, ապա բարձր մակարդակի հանդիպումներ կլինեին։ Թրամփի վարչակազմն այն միակ վարչակազմն է, որի հետ անկախ Հայաստանի այս իշխանությունը բարձր մակարդակի հանդիպում չի ունեցել, և դա այն դեպքում, երբ մեր պաշտոնյաները գնում-հասնում են ԱՄՆ և պետքարտուղարի, պաշտպանության քարտուղարի հետ հանդիպում տեղի չի ունենում։ Վարչապետը չի հանդիպել փոխնախագահի կամ նախագահի հետ, իսկ ավելի ցածր մակարդակում Անվտանգության խորհրդի քարտուղարը գնաց հասավ Վաշինգթոն, նրան ընդունեց ԱՄՆ Անվտանգության խորհրդի այն աշխատողը, որը դիմում գրել էր, գործից դուրս էր գալիս, և նրան ընդամենն աշխատելու մի քանի օր էր մնացել։ Իսկ այս ընթացքում կան խնդիրներ, որոնք պայմանավորված են նաև մեր արտաքին քաղաքականության այլ ուղղություններով»,- ասել է Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

«Գնացել, մտել ենք ԱՄՆ-Չինաստան կռվի մեջ». Սուրեն Սարգսյան
4252 | 0
Facebook