Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շենգավիթի թաղապետը, տեղակալն ու օգնականը ծեծել են համակարգչային օպերատորին

19:35, հինգշաբթի, 18 հունիսի, 2020 թ.
Շենգավիթի թաղապետը, տեղակալն ու օգնականը ծեծել են համակարգչային օպերատորին

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Համլետ Գրիգորյանի և Շենգավիթ վաչական շրջանի ղեկավարի օգնական Անդրանիկ Մինասյանի կողմից Շենգավիթի թաղապետարանում թաղապետարանի աշխատակցին ծեծի ենթարկելու փաստով։

Հունիսի 15-ին՝ մոտավորապես ժամը 17։00-ի սահմաններում Հ. Գրիգորյանի աշխատասենյակում թաղապետը, տեղակալն ու օգնականը ծեծի են ենթարկել 52-ամյա Գևորգ Պողոսյանին։

Պատճառը եղել է այն, որ Գ. Պողոսյանին, ով աշխատում է Շենգավիթի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում՝ որպես համակարգչային օպերատոր, թաղապետն ու տեղակալը ասել են, որ նա պետք է աշխատանքից ազատման դիմում գրի, սակայն Գ. Պողոսյանը մերժել է առաջարկը։

7368 | 0
Facebook