Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

Հունիսի 22-ից ժամանակավորապես կփակվեն համայնքային մանկապարտեզները

15:20, հինգշաբթի, 18 հունիսի, 2020 թ.
Հունիսի 22-ից ժամանակավորապես կփակվեն համայնքային մանկապարտեզները

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի քաղաքապետարանի և ՀՀ պարետատան քննարկումների արդյունքում որոշվել է հունիսի 22-ից ժամանակավորապես փակել համայնքային մանկապարտեզները։

Յուրաքանչյուր վարչական շրջանում կգործի միայն մեկ կամ երկու մանկապարտեզ, ուր կարող են հաճախել վ/շ մյուս բոլոր մանկապարտեզներ արդեն հաճախող երեխաները։

Ստորև վարչական շրջանների այն մանկապարտեզներն են, որոնք կընդունեն երեխաներին։

1. Կենտրոն - թիվ 1

2. Արաբկիր - թիվ 25, թիվ 31

3. Աջափնյակ - թիվ 47, թիվ 50

4. Ավան - թիվ 52

5. Դավթաշեն - թիվ 60, թիվ 62

6. Էրեբունի - թիվ 64, թիվ 66

7. Մալաթիա-Սեբաստիա - թիվ 91, թիվ 96

8. Նոր Նորք - թիվ 100, թիվ 114

9. Նորք-Մարաշ - թիվ 122

10. Նուբարաշեն - թիվ 125

11. Շենգավիթ - թիվ 126, թիվ 139

12. Քանաքեռ-Զեյթուն - թիվ 162, թիվ 157

Ծնողները կարող են դիմել իրենց մանկապարտեզների տնօրեններին՝ հայտնելով երեխային մանկապարտեզ տանելու իրենց մտադրության մասին։ Տնօրենները վ/շ աշխատակազմերի հանրակրթության բաժինների հետ կկազմակերպվեն գործընթացը՝ երեխաներին բաշխելով ըստ մանկապարտեզների և խմբերի»։

| | |
2930 | 1
Facebook