Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 7790 նոր դեպք

14:10, հինգշաբթի, 18 հունիսի, 2020 թ.
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 7790 նոր դեպք

Վերջին մեկ օրում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 7 790 նոր դեպք (1.4%), ընդհանուր դեպքերի թիվը ներկա պահին կազմում է 561 091 մարդ, գրում է ТАСС-ը՝ հղում անելով կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալներին։ Վերջին մեկ օրվա ընթացքում հիվանդության ամենացածր աճի տեմպերը գրանցվել են Յամալ-Նենեց ինքնավար շրջանում (0%), Չուկոտկայի ինքնավար շրջանում (0%), Կալկմիկիայի Հանրապետությունում (0,3%) և Մագադանի շրջանում (0,4%):
     Հիվանդության նոր 667 դեպք է հայտնաբերվել Մերձմոսկվայում, 243-ը՝ Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում, 233-ը՝ Նիժնի Նովգորոդի շրջանում, 231-ը՝ Սվերդլովսկի շրջանում և նույնքան Սանկտ Պետերբուրգում:

Նախօրեին ապաքինվել և դուրս է գրվել 9 621 հիվանդ, ընդհանուր՝ 313 963։ Նախօրեին մահացել է 182 մարդ, ընդհանուր՝ 7 660 պացիենտ։

5072 | 0
Facebook