Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#COVID_19 վարակակիրների թիվն աշխարհում՝ այսօրվա դրությամբ

13:30, հինգշաբթի, 18 հունիսի, 2020 թ.
#COVID_19 վարակակիրների թիվն աշխարհում՝ այսօրվա դրությամբ

Հունիսի 18-ի տվյալներով աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 8 061 550 դեպք, մահացել է 440 290 մարդ՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների։ Ջոնս Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալներով (Johns Hopkins CSSE)՝ աշխարհում վարակվածների թիվը կազմում է 8 351 427 մարդ, մահացել է 449 027 հիվանդ, ապաքինվել՝ 4 418 788-ը։ Կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Միացյալ Նահանգներում` 2 163 290 (մահացել է 117 717 մարդ), որին հաջորդում են Բրազիլիան՝ 955 377 վարակակիր (մահացել է 46 510 մարդ), Ռուսաստանը՝ 552 549 վարակակիր (մահացել է 7 468 մարդ), Հնդկաստան՝ 366 946 (մահացել է 12 237 մարդ), Մեծ Բրիտանիան` 300 717 վարակակիր (մահացել է 42 238 մարդ), Իսպանիա՝ 244 683 վարակակիր (մահացել է 27 136 մարդ), Պերու՝ 240 908 (մահացել է 7 257 մարդ) և Իտալիա՝ 237 828 վարակակիր (մահացել է 34 448 մարդ):

5337 | 0
Facebook