Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#DeutscheBank-ը գնահատել է համաշխարհային պատերազմի կամ գլոբալ աղետների հավանականությունը

19:40, հինգշաբթի, 18 հունիսի, 2020 թ.
#DeutscheBank-ը գնահատել է համաշխարհային պատերազմի կամ գլոբալ աղետների հավանականությունը

Եկող 10 տարվա ընթացքում պատերազմի, համաճարակի կամ բնական աղետի հետևանքով հաջորդ համաշխարհային ճգնաժամի հավանականությունը կազմում է 33,5%: Նման գնահատական ներկայացվել է Deutsche Bank-ի կողմից հրապարակված «Կորոնավիրուսից հետո. ծայրահեղ իրադարձության հերթական մեծ ռիսկը» զեկույցում:

Բանկը նշում է, որ այդ հավանականությունն ավելի մեծ է, քան, օրինակ, եվրոպական ակումբային ֆուտբոլի ֆավորիտ համարվող Մյունխենի «Բավարիայի»՝ այս տարի Չեմպիոնների լիգայում հաղթանակ նվաճելու շանսերը, որոնք արվել են Betfair-ի գնանշումների հիման վրա:
     Չորս ռիսկեր

Deutsche Bank-ի վերլուծաբանները՝ Ջիմ Ռիդի գլխավորությամբ, ուսումնասիրել են չորս ծայրահեղ ռիսկերը, որոնք ունեն մեկ տարվա ընթացքում առաջացման նման հավանականություն.

*գրիպի համաճարակը, որի զոհերը կարող են լինել ավելի քան 2 միլիոն մարդ` 2%,

*ամենահզոր հրաբխային ժայթքումը` 0,15%,

*արեգակնային բռնկման հետևանքով առաջացած մագնիսական փոթորիկը, որը համեմատելի կլինի 1859 թվականին տեղի ունեցած սուպերփոթորիկի հետ՝ 1,06%,

*համաշխարհային պատերազմը՝ 0,625%:

6571 | 0
Facebook