Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

16:05, հինգշաբթի, 18 հունիսի, 2020 թ.
Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ Ռոբերտ Պապոյանի, շարունակվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության քննությունը, որը երեկ հետաձգվել էր։ «Նոր ենք ներգրավվել քրեական գործին՝ խնդրել ենք ժամանակ, որպեսզի ծանոթանանք գործի նյութերին»,- ասել էր փաստաբան Երեմ Սարգսյանը։

Դատական նիստն ընթանում է դռնփակ։

Դատարանի մոտ են հավաքվել ԲՀԿ պատգամավորները։

Հիշեցնենք՝ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։

Ծառուկյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով՝ ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը

ԲՀԿ ղեկավարն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և այն որակում է շինծու գործ։

Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
9229 | 0
Facebook