Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«ԲՀԿ-ն պահանջում է Նիկոլ Փաշինյանի և կառավարության ողջ կազմի հրաժարականը». Նաիրա Զոհրաբյան

01:45, հինգշաբթի, 18 հունիսի, 2020 թ.
«ԲՀԿ-ն պահանջում է Նիկոլ Փաշինյանի և կառավարության ողջ կազմի հրաժարականը». Նաիրա Զոհրաբյան

«Այն, ինչ իրականացվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, Գագիկ Ծառուկյանի, նաև իմ դեմ, հստակ քաղաքական հաշվեհարդար է և քաղաքական հետապնդում»,- «168 ժամ»-ի եթերում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
     Անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե ԲՀԿ քաղխորհրդի նույն նիստից առաջ Գագիկ Ծառուկյանը նույն այգում հանդիպել է Արթուր Վանեցյանի հետ, Նաիրա Զոհրաբյանն ասել է, թե Գագիկ Ծառուկյանը չի թաքցրել իր հանդիպումները և կարող է հանդիպել ում հետ և երբ ցանկանա:

Հարցին, թե Գագիկ Ծառուկյանի ելույթներում չի հնչել Նիկոլ Փաշինյանի անունը, եթե Գ․ Ծառուկյանն ասում է՝ կառավարությունը 100 տոկոսով պետք է փոխվի, դրա մեջ մտնո՞ւմ է Նիկոլ Փաշինյանը, Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է․ «Միանշանակ, ԲՀԿ-ն պահանջում է Նիկոլ Փաշինյանի և կառավարության ամբողջ կազմի հրաժարականը»։

Մանրամասները՝ տեսանյութում:

«ԲՀԿ-ն պահանջում է Նիկոլ Փաշինյանի և կառավարության ողջ կազմի հրաժարականը». Նաիրա Զոհրաբյան
8909 | 0
Facebook