Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ֆեյսբուք»-ն ավելացրել է քաղաքական գովազդն անջատելու հնարավորություն

23:45, չորեքշաբթի, 17 հունիսի, 2020 թ.
«Ֆեյսբուք»-ն ավելացրել է քաղաքական գովազդն անջատելու հնարավորություն

Facebook-ն սկսում է հանրային իրազեկման արշավ՝ ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ և ներկայացրել է քաղաքական գովազդի անջատման տարբերակը։ Այս մասին հայտարարել է սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։
     «Չորեքշաբթի մենք հայտարարում ենք, Ամերիկայի պատմության մեջ քվեարկության մասին իրազեկման խոշորագույն արշավի մասին: Մեր նպատակն է՝ օգնել 4 մլն մարդկանց գրանցվել՝ քվեարկելու համար»,- գրել է Ցուկերբերգը՝ USA Today-ում հրապարակված հոդվածում։
     Նրա խոսքով, այդ նախաձեռնության շրջանակներում՝ ընկերությունն ստեղծում է հատուկ տեղեկատվական կենտրոն, որը կտրամադրի «հավաստի տեղեկատվություն՝ այդ թվում, թե ինչպես և որտեղ քվեարկել, ինչպես նաև՝ ընտրողների գրանցման, փոստով քվեարկության և վաղաժամկետ քվեարկության վերաբերյալ մանրամասներ»: Ցուկերբերգը նաև նշել է, որ կենտրոնից ստացված տեղեկատվությունը կտեղադրվի «Ֆեյսբուք»-ի և «Ինստագրամ»-ի նորությունների ժապավենի վերին հատվածում։
     «Եվ նրանց համար, ովքեր ցանկանում են, որ ընտրությունները հնարավորինս շուտ ավարտվեն, նրանց կարծիքը մենք ևս հարգում ենք և հնարավորություն ենք ստեղծել՝ անջատել քաղաքական գովազդը»,- հավելել է Ցուկերբերգը։
     «Ֆեյսբուք»-ն աշխարհում խոշորագույն սոցիալական կայքերից մեկն է։ «Ինստագրամ»-ն անվճար հավելված է, որը թույլ է տալիս փոխանակվել լուսանկարներով և հոլովակներով, ինչպես նաև վերամշակել դրանք և տարածել տարբեր սոցկայքերում։ Այն ևս պատկանում է «Ֆեյսբուք»-ին։
     ԱՄՆ նախագահական ընտրությունները կկայանան այս տարվա նոյեմբերին։

8507 | 0
Facebook