Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Սերժ Սարգսյանը, մեծ հաշվով, անձեռնմխելի է». Անդրիաս Ղուկասյան

23:50, չորեքշաբթի, 17 հունիսի, 2020 թ.
«Սերժ Սարգսյանը, մեծ հաշվով, անձեռնմխելի է». Անդրիաս Ղուկասյան

«Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը «Նոյյան տապան»-ի եթերում անդրադարձել է ներքաղաքական դաշտում վերջին օրերի լարված իրավիճակին, մասնավորապես՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ ընթացող զարգացումներին 2017-ին ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ:

Հարցին, թե ՀՀԿ-ն ընտրությունների խախտման հետ որևէ առնչություն չի՞ ունեցել, Ղուկասյանը պատասխանել է. «ՀՀԿ-ն անձեռնմխելի է: Սերժ Սարգսյանը, մեծ հաշվով, անձեռնմխելի է: Այսինքն՝ այս իշխանություններն ի վիճակի չեն 2017-ի ընտրակեղծիքների հարցը համալիր դիտել, իրենք դիտում են հատվածական: Նույնն է նաև «Մարտի 1»-ի գործի դեպքում: Գործի այսօրվա ներկայացումից երևում է, որ այսօրվա իշխանությունները չեն մեղադրում Սերժ Սարգսյանին իշխանությունը յուրացման մեջ: Այսինքն՝ գտնում են, որ ինքը օրինական է իր պաշտոնին հասել»,- ասել է Ղուկասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Սերժ Սարգսյանը, մեծ հաշվով, անձեռնմխելի է». Անդրիաս Ղուկասյան
6849 | 0
Facebook