Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Բոլոր մերժվածների համախմբման դրոշակակիրը դարձել է չեկիստ Վանեցյանը». Անդրանիկ Քոչարյան

23:10, չորեքշաբթի, 17 հունիսի, 2020 թ.
«Բոլոր մերժվածների համախմբման դրոշակակիրը դարձել է չեկիստ Վանեցյանը». Անդրանիկ Քոչարյան

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն «Առաջին լրատվական»-ի եթերում անդրադաձել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ ընթացող զարգացումներին:

«ԱԺ-ում քննարկման ժամանակ «Իմ քայլը» երեկ որևէ կերպ չի մեկնաբանել դատախազի ներկայացրած քրեական գործը, ո՛չ հարցերով է հանդես եկել, ո՛չ ելույթներով: Չնայած, կարծում եմ, որ ընդդիմությունը ներկայացնող երկու քաղաքական ուժերը շատ կուզենային, որ քաղաքական մեծամասնությունը մտներ այդ գործընթացի մեջ, բայց մեր որոշումը ճիշտ էր՝ մենք ընդամենը լսում էինք գլխավոր դատախազին: Եվ անիմաստ է խոսել այն մասին, թե մեր քաղաքական ուժը կորցրել է վարկանիշը, երբ որ այդպիսի նախանշաններ չկան, չհիմնավորված էին այդ հայտարարությունները: Քանի որ քաղաքական հարթակում մնացել է մերժվածների ամբողջ բանակը և նրանց միացել են չեկիստական նկրտումներ ունեցող նոր ուժերը՝ հանձին պարոն Վանեցյանի, բնականաբար, խնդիր է առաջացել ամեն ինչ անել, որպեսզի մաշեցնեն իշխանության լեգիտիմությունը, բայց մի քիչ շուտ են սկսել, որովհետև իշխանության լեգիտիմությունը շարունակում է մնալ բարձր՝ հանձին վարչապետի, կառավարության և ԱԺ-ի միասնության...: Հիմա այդ բոլոր մերժվածների համախմբման դրոշակակիրը դարձել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Շատ ծիծաղելի է, որ չեկիստական համակարգ ա դրվում այս ամբողջի կոնսոլիդացիայի հիմքում, որը պետք է պայքարի լեգիտիմ իշխանության դեմ»,- ասել է Քոչարյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

6642 | 2
Facebook