Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեզ համար շատ դժվար է լինելու, եթե մեր ղեկավարը մեր գլխին կանգնած չլինի». Իվետա Տոնոյան

19:25, չորեքշաբթի, 17 հունիսի, 2020 թ.
«Մեզ համար շատ դժվար է լինելու, եթե մեր ղեկավարը մեր գլխին կանգնած չլինի». Իվետա Տոնոյան

Քիչ առաջ դատարանի շենքի մոտ ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը, պատասխանելով հարցին՝ ինչ է անելու կուսակցությունը, եթե կալանավորվի Գագիկ Ծառուկյանը, պատասխանեց. «Մենք իշխանությունների կողմից սանձազերծված քաղաքական հետապնդումների շրջանակներում ամեն սցենարի պատրաստ ենք: Եթե Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվի, ԲՀԿ-ն՝ որպես կայացած, ինքնաբավ քաղաքական միավոր, որ ունի 15 տարվա կենսագրություն, կշարունակի իր գործունեությունը: Իհարկե, մեզ համար շատ դժվար է լինելու, եթե մեր ղեկավարը մեր գլխին կանգնած չլինի: Սակայն, նաև Գագիկ Ծառուկյանի հորդորով, մենք շարունակելու ենք կուսակցության աշխատանքը թեʹ սոցիալական, թեʹ օրենսդիր, թեʹ այլ ոլորտներում»:

8586 | 2
Facebook