Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արդյո՞ք մարզիկը պարտք է նշված կառույցներին». Արսեն Ջուլֆալակյան

16:00, չորեքշաբթի, 17 հունիսի, 2020 թ.
«Արդյո՞ք մարզիկը պարտք է նշված կառույցներին». Արսեն Ջուլֆալակյան

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելինե՛ր, ես՝ Արսեն Ջուլֆալակյանս, 2002-ից մինչ այսօր ՀՀ-ում գործող առաջատար մարզիկներից մեկն եմ։ Նվաճել եմ Եվրոպայի, Աշխարհի և Օլիմպիական խաղերի 12 մեդալ (ևս 3 մեդալ պատանիների և 3-ը՝ երիտասարդների տարիքում...)։ Այդ տարիներին օրենքով նախատեսված կարգով պարգևատրվել եմ՝

. պետությունից-կառավարություն

. Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեից(ՀԱՕԿ)

. Միջազգային Օլիմպիական Կոմիտեից(ՄՕԿ)

. Ըմբշամարտի ազգային ֆեդերացիայից

2002-2019թթ. վերոնշյալ ինստիտուտները/կառույցները ղեկավարել են՝

. Նախագահներ - Ռոբերտ Քոչարյան (2002-2008), Սերժ Սարգսյան (2008-2018)

. Վարչապետ - Նիկոլ Փաշինյան

. ՀԱՕԿ - Գագիկ Ծառուկյան

. ՄՕԿ - Թոմաս Բախ՝ մարզիկների սոլիդարության ծրագրով...(athlete’s solidarity program)

. Ըմբշամարտի Ազգային ֆեդերացիա - Սամվել Ալեքսանյան(2002-2008թթ), Սամվել Կարապետյան (2008-2016թթ), Ռոբերտ Խաչատրյան

Այդ բոլոր կառույցներից ստացել եմ աշխատավարձ, պարգևավճար, հավելավճար, թոշակ, պարգևատրում։

Այդ կարգը գործել է բոլոր, ԿՐԿՆՈՒՄ ԵՄ, բոլոր տիտղոսակիր մարզիկների համար՝ առանց բացառության:
     Նրանք, ովքեր հաղթել են, պարգևատրվել են, ովքեր պարտվել են, չեն պարգևատրվել (կներեք շատ պարզ գրելու համար...)։

Հարց. արդյո՞ք մարզիկը ՊԱՐՏՔ Է նշված կառույցներին/ինստիտուտներին կամ դրանց ղեկավարներին, թե դա ուղղակի տվյալ մարզիկի հաղթանակների գնահատականն է այդ կառույցների/ինստիտուների կողմից։ Իսկ եթե պարտք է, ապա կոնկրետ ո՞ւմ։

Մտածենք։

Հ. Գ. Միշտ նշել եմ ու կնշեմ՝ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կարևորել ու գնահատել են իմ գործը և արժեքավորել այն։

Հ. Գ. 2 Այս թեմային այլևս չեմ անդրադառնա, կարծում եմ՝ ամեն ինչ շատ պարզ է»։

9090 | 0
Facebook