Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

ԱՀԿ-ն հայտարարել է #COVID_19-ի բուժման հարցում գիտական առաջընթացի մասին

11:35, չորեքշաբթի, 17 հունիսի, 2020 թ.
ԱՀԿ-ն հայտարարել է #COVID_19-ի բուժման հարցում գիտական առաջընթացի մասին

Մեծ Բրիտանայի առողջապահական ոլորտի փորձագետները COVID-19-ի դեմ պայքարում ներկայացրել են Դեքսամետազոն պրեպարատի օգտագործման արդյունքները: Պրեպարատը նվազեցնում է մահվան ռիսկը 30%-ով՝ ծանր, ինչպես նաև արհեստական շնչառության սարքերին միացված հիվանդների համար: Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի բուժման հարցում Դեքսամետազոնի կլինիկական փորձարկումները գիտական առաջընթաց են: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
     Ըստ նրա՝ դեղամիջոցի փոքր չափաբաժնով օգտագործումը մեծ առաջընթաց է համավարակի դեմ պայքարում։ Փորձարկման արդյունքում պարզվել է, որ Դեքսամետազոնը 1/3-ով կրճատել է թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված պացիենտների մահացության վտանգը, թթվածնային սարքերին միացվածներինը՝ 1/5-ով։
     Դեքսամետազոնը ստերոիդ է, որն օգտագործվում է անցյալ դարի 60-ականներից ի վեր որպես հակաբորբոքային միջոց: Այն նաև օգտագործվում է չարորակ ուռուցքների բուժման համար: ԱՀԿ-ը նշում է, որ պրեպարատն օգնում է միայն հիվանդության ծանր ընթացքի ժամանակ:

15945 | 1
Facebook