Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրազիլիայում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել

10:35, չորեքշաբթի, 17 հունիսի, 2020 թ.
Բրազիլիայում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել

Բրազիլիայում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 34 918 նոր դեպք։ Ըստ պաշտոնական տվյալների` համավարակի հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 1 282 մարդ:

Այսպիսով, վարակվածների ընդհանուր թիվը երկրում հասել է 923 189-ի, մահացել է 45 241 մարդ, ապաքինվել՝ 441 729-ը։ Սան Պաուլո նահանգը Բրազիլիայում ներկա դրությամբ կորոնավիրուսի էպիկենտրոնն է: Այստեղ կորոնավիրուսով վարակման 190 285 դեպք է գրանցվել, որոնցից 11 132-ը՝ մահվան ելքով:

5945 | 0
Facebook