Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եմենում գողացել են Ռուսաստանում տպագրված՝ 255 միլիոն դոլար արժողությամբ թղթադրամները

00:45, չորեքշաբթի, 17 հունիսի, 2020 թ.
Եմենում գողացել են Ռուսաստանում տպագրված՝ 255 միլիոն դոլար արժողությամբ թղթադրամները

Եմենում «Հարավային անցումային խորհուրդ» խմբավորման գրոհայինները հարձակվել են կառավարական զորքերի վրա և գողացել Ռուսաստանում տպագրված թղթադրամները: Ընդհանուր առմամբ, նրանց հաջողվել է գողանալ 64 միլիարդ ռիալ (255 միլիոն դոլար), հայտնում է Reuters-ը:
     Եմենի Կենտրոնական բանկն արդեն դատապարտել է միջադեպը և նախազգուշացրել, որ այդպիսի մեծ քանակությամբ թղթադրամի գողությունը կարող է հանգեցնել «վտանգավոր հետևանքների»:
     Իր հերթին, «Հարավային անցումային խորհրդում» թղթադրամների գողությունը բացատրել են հակակոռուպցիոն միջոցառումներով: Ըստ նրանց՝ Կատարի կողմից աջակցվող կառավարությունը չի կարողանա օգտագործել այդ գումարներն ահաբեկչությանը սատարելու համար:

10306 | 0
Facebook