Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իռլանդիան միանգամից երկու վարչապետ կունենա

20:15, երեքշաբթի, 16 հունիսի, 2020 թ.
Իռլանդիան միանգամից երկու վարչապետ կունենա

Իռլանդիայի խորհրդարանական ընտրություններում հայտնված երեք ուժերը երկու վարչապետ են ընտրել, ովքեր, իրար փոխհաջորդվելով, ղեկավարելու են կառավարությունը: Այս որոշումը կայացվել է մոտ չորս ամիս տևած կողմերի միջև բանակցություններից հետո, գրում է РИА Новости-ն: Մինչև 2022 թվականի դեկտեմբերը երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու է «Ֆիաննա Ֆայլ» լիբերալ-հանրապետական կուսակցության ղեկավար Միհոլ Մարտինը։ Մարտինին փոխարինելու է ներկայիս վարչապետ, մինչև փետրվարին կայացած խորհրդարանական ընտրությունները իշխող «Ֆինե Գել» կուսակցության ղեկավար Լեո Վարադկարը: Նշենք, որ մինչ այժմ Իռլանդիայում վարչապետի ռոտացիոն կարգով պաշտոնավարման նախադեպ չի եղել:

8435 | 0
Facebook