Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#Samsung ընկերության սմարթֆոնների արժեքը հասել է ռեկորդային մակարդակի

23:15, երկուշաբթի, 15 հունիսի, 2020 թ.
#Samsung ընկերության սմարթֆոնների արժեքը հասել է ռեկորդային մակարդակի

Samsung ընկերությունը բարձրացրել է իր սմարթֆոնների գինը, գրում է The Korea Herald-ը՝ վկայակոչելով Strategic Analytics-ի ուսումնասիրությունը:
     2020 թվականի առաջին եռամսյակում այս ապրանքանիշի սմարթֆոնների միջին արժեքն (ASP) ավելացել է և կազմել 292 դոլար: Վերլուծաբանների կարծիքով՝ այս ցուցանիշը վերջին վեց տարիների ընթացքում ամենաբարձրն է: Strategic Analytics-ը նշում է, որ 2019 թվականին ASP-ն կազմել է 247 դոլար, 2018-ին՝ 251 դոլար, 2017-ին՝ 243 դոլար:
     Համաձայն վերլուծաբանների հետազոտության՝ ASP-ի աճը 2020 թվականի առաջին եռամսյակի համար կազմել է 20,7%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Փորձագետների կարծիքով, նման ցուցանիշի աճը կապված է ծալովի սմարթֆոնների մեծ պահանջարկի հետ: ASP-ի աճի վրա ուղղակիորեն ազդեցություն է ունեցել նաև Galaxy S20-ի և Galaxy Z Flip-ի թողարկումը։

7478 | 0
Facebook