Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան նոր գործողություն է սկսել Իրաքում քրդերի դեմ

14:05, երկուշաբթի, 15 հունիսի, 2020 թ.
Թուրքիան նոր գործողություն է սկսել Իրաքում քրդերի դեմ

Թուրքիայի զինված ուժերը Հյուսիսային Իրաքում քրդերի դեմ գործարկել են «Արծվի ճանկ» գործողությունը՝ ընդդեմ Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամների, հայտնում է РБК-ն` հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը: Նշվում է, որ թուրքական ուժերն իրականացնում են օդային և ցամաքային գործողություններ Հյուսիսային Իրաքում կամ Քրդստանի աշխատավորական կուսակցության հենակետերի ուղղությամբ։ Նշվում է նաև, որ ինքնաթիռները ռմբակոծել են քարանձավային ապաստարանները, որոնցում եղել են քրդական ուժերը: Ավելի ուշ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռազմական գործողությունն Անկարայի ինքնապաշտպանության օրինական իրավունքն է:

9443 | 0
Facebook