Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 8 706 նոր դեպք

15:25, շաբաթ, 13 հունիսի, 2020 թ.
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 8 706 նոր դեպք

Վերջին մեկ օրում Ռուսաստանի 84 շրջաններում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 8 706 նոր դեպք (+1.8%), ընդհանուր դեպքերի թիվը ներկա պահին կազմում է 520 129 մարդ։ Նախօրեին ապաքինվել և դուրս է գրվել 5 271 հիվանդ, ընդհանուր՝ 269 370։ Նախօրեին մահացել է 114 մարդ, ընդհանուր՝ 6 829 պացիենտ։

Վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Մոսկվայում՝ 1 493 մարդ և Մերձմոսկվայում՝ 725, Սանկտ Պետերբուրգում՝ 262, Սվերդլովսկի շրջանում՝ 245, Վորոնեժի մարզում՝ 228, Նիժնի Նովգորոդի մարզում՝ 218: Ամենաքիչ դեպքերն արձանագրվել են Սևաստոպոլում (2) և Հրեական ինքնավար մարզում (4):

5909 | 0
Facebook