Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Շրջանառվում է Դավիթ Տոնոյանին փոխարինողի անունը․ «Հրապարակ»

09:00, շաբաթ, 13 հունիսի, 2020 թ.
Շրջանառվում է Դավիթ Տոնոյանին փոխարինողի անունը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը կասկածում է բոլորին, բայց ամենամեծ վախը զինված ուժերից է։ Նեղ շրջանակում նա կասկած է հայտնել, որ կարող են ռազմական հեղաշրջում իրականացնել։ Դրանով է պայմանավորված Դավիթ Տոնոյանի վերջին օրերի ակտիվությունը, բանակի մասին հայեցակարգի հրապարակումը, որի գլխավոր ուղերձն այն է, որ բանակը չի խառնվելու քաղաքականությանը։ Ու չնայած նախարարի հավատարմության երդումին, իշխանական շրջանակներում քննարկվում է նրան փոխարինողների անունը։ Այդ թվում՝ վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանի, ում ապրիլյան պատերազմից հետո հեռացրին ՊՆ-ից՝ հետախուզության ոլորտում ձախողումների համար»։

Մանրամասները՝ թերթի համարում։

20218 | 1
Facebook